Բռնազավթված Արեւմտեան Հայաստանի Բյուրակնի նահանգապետարանը գրավոր հայտարարություն է տարածել  Բինգյոլ նահանգի Քարլըովա գավառի Խալեֆան գյուղում նախատեսվող ջերմաէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ, որտեղ պնդում է, որ ՋԷԿ-ը չի կառուցվի։ Նահանգապետարանի տվյալներով՝ նախատեսված է եղել արդյունահանել 78 մլն տոննա քարածուխ։

Հայտարարությունում ասված է. «Քարլըովա գավառի 78 միլիոն տոննա քարածխի օգտագործումը կշահագործվի մրցութային կարգով՝ առանց ՋԷԿ հիմնելու պայմանի։ Նշված տարածքում պաշարները  կարող են արդյունահանվել բաց եղանակով, իսկ առաքումը կիրականացվի մրցույթում շահող օպերատորի հետ պայմանագիր կնքելու միջոցով՝ պայմանագրի դրույթներին և տեխնիկական պայմաններին համապատասխան: Մրցույթի նպատակը ոչ թե ՋԷԿ հիմնելն է, այլ  քարածուխը տնտեսության շահերի համար օգտագործելը»։

Արեւմտեան Հայաստանը չի կարող անտարբեր հետևել այս և նմանատիպ իրադարձություններին, հետևաբար, իր բաղոքի ձայնն է բարձրացնում իր սեփական տարածքներում բնական պաշարների ապօրինի օգտագործման դեմ։