Ինչպես հայտնել էինք լուրերի նախորդ թողարկումներում՝ մայիսի 28-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի ԱԺ 2-րդ գումարման 7-րդ նստաշրջանը։

Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ ԱՀՀ ԱԺ պատգամավոր, Արևմտյան Հայաստանի դրոշակակիր, Ֆրանսիայի վետերանների և դիմադրության մարտիկների ասոցիացիայի նախագահ, Ազգային Ժողովում Վետերանների և հաշմանդամություն ունեցող մարդկանց և հայրենասիրական հասարակական ու համայնքային կազմակերպությունների հանձնաժողովի նախագահ պարոն Ժան Ղազարոսյանը, որտեղ  համառոտ ներկայացրեց ինքնակենսագրություն՝ մասնավորապես նշելով, որ իր ծնողները գաղթել են Արևմտյան Հայաստանից՝ փրկվելով հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից։ Ժ․ Ղազարոսյանը ծնվել է 1938 թվի մարտի 7-ին, 1995-ին անդամակցել է Ֆրանսիայում Հայ վետերանների ասոցիացիային և հետո դարձել նախագահ։

Ղազարոսյանը հաշվետվություն ներկայացրեց ասոցիացիայի՝ Մարսել, Անտիբ, Կանն, Նիցցա քաղաքներում ծավալած աշխատանքների վերաբերյալ։ Նշեց, որ ասոցիացիան արժանացել է մեծ հարգանքի տարբեր պաշտոնյաների, քաղաքապետների և ինստիտուտների կողմից։ 

Սիրելի հայրենակիցներ, հաջորդ թողարկման ընթացքում կներկայացնենք Արևմտյան Հայաստանի  ԱԺ պատգամավոր Ազգային Ժողովում Վետերանների և հաշմանդամություն ունեցող մարդկանց և հայրենասիրական հասարակական ու համայնքային կազմակերպությունների հանձնաժողովի անդամ Վրեժ Աբրահամյանի զեկույցը։