Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ լինելը նշանակում է հայերի էթնիկ զտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Տիրանա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ալբանիայի հանրային ռադիոհեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Ներկայացնելով ղարաբաղյան խնդիրը՝ դեսպանը նշել է, որ Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել ու այն այլ կերպ ներկայացնել:
Արցախի տարածաշրջանը որպես այդպիսին կա, և ադրբեջանցիները չէ, որ Արցախ անունը պետք է ջնջեն պատմությունից: