Մեզ հասած տեղեկության համաձայն՝ ռազմական ուղղաթիռներով ուժգին ռմբակոծվել են Արեւմտյան Հայաստանի Դերսիմ նահանգի Օվաջըք գավառի Քակպեր, Զողար, Կարմիր եկեղեցի եւ Չամուրեք գյուղերի բարձրադիր հատվածները։
Դերսիմում իրականացվող «Էրենի շրջափակում-7» անումը կրող ռազմական գործողությունը դեռ շարունակվում է։ Տեղեկության մեջ նշվում է, որ այն տարածքը, ուր տեղի է ունեցել ռմբակոծումը, շատ մոտ է վերոնշյալ գյուղերին։
Արևմտյան Հայաստանը ուշադրություն է հրավիրում այս հանցագործ գործողության վրա՝ մեկ անգամ ևս գրանցելով թուրքական պետության ագրեսիվ և ոչ հումանիտար քաղաքականությունը: