Արևմտյան Հայաստանի Մարաշ նահանգում կառուցվող հիդրոէլեկտրակայանների, քարհանքերի և ցեմենտի գործարանների, ինչպես նաև ՋԷԿ-երի պատճառած վնասը  անասնաբուծությանը և գյուղատնտեսությանը հասցրել են ոչնչացման եզրին:

Այս իրավիճակը տարածաշրջանում ապրող մարդկանց արտագաղթի պատճառ է դառնում։ Այսպիսով,1978 թվականի դեկտեմբերի 19-26-ին տեղի ունեցած Մարաշի ջարդով սկսված տարածաշրջանի «ապամարդկայնացման» քաղաքականությունը, որի ժամանակ սպանվեց 111 մարդ, հիմա էլ  շարունակվում է բնության թալանով։

Տարածաշրջանում կան բազմաթիվ տարբեր լեզուներ, մշակույթներ և հավատքներ կրող ազգեր, սակայն պատմության ընթացքում այնտեղ բնակվող ալևիների նկատմամբ շարունակական խտրականություն է եղել: Ալևիներից խլելով այս բերրի հողերը, ժողովրդագրական կառուցվածքը փոխելու լուրջ փորձեր եղան։

Մարաշի կոտորածով ալևիները վտարվեցին Մարաշի կենտրոնից, իսկ այնտեղ մնացածների ձեռքից խլում են   իրենց հողերը՝ խրախուսելով գնալ արտասահման։