Արցախում հունիսի 24-ին կմեկնարկի «Sunrise Stepanakert» խորագրով մուլտիմեդիա արվեստի փառատոնը:

Այն արդեն երկրորդ տարին է անցկացվում, որն ընդգրկում է լուսանկարչության և թվային արվեստի ցուցադրություն, երաժշտական կատարումներ, կինոդիտումներ և ստեղծագործական վարպետության դասեր: 

Մասնակցելու են արտիստներ ինչպես Արցախից, Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից, բայց՝ առանց Արեւմտյան Հայաստանի արվեստագետների: Ցուցահանդեսին կներկայացվեն նաև այլազգի արվեստագետների աշխատանքներ: Այս տարվա թեման «Պատկանելիություն»-ն է:

Փորձ է արվում արվեստի միջոցով ներկայացնել, թե ինչ է ժամանակակից հայի պատկերացմամբ  «Պատկանելիություն»-ը: 

 

Արցախի ժողովրդական «Ծաղկալ ա մեր ծռեն» երգն է