Արևմտյան Հայաստանի Մարդին նահանգի Միդյաթ գավառում մեր թվարկության 2-րդ և 3-րդ դարերին պատկանող ստորգետնյա քաղաք է հայտնաբերվել, որտեղ պահպանվել են պաշտամունքի վայրեր, հացահատիկի ամբարներ, ջրհորներ, միջանցքներ և մեծ թվով արտեֆակտներ։
Միդյաթը իր պատմությամբ և մշակույթով բացօթյա թանգարան է, որն իր հազարամյա քարե տներով, պանդոկներով, եկեղեցիներով և վանքերով հեքիաթային մթնոլորտ է ստեղծում։
Գավառում 2 տարի առաջ սկսված պատմական փողոցների ու տների վերականգնման աշխատանքների շրջանակում գտնվեց մի քարանձավ, որը, պարզվեց միակը չէ:
Գտնվել է քարանձավի միջանցքներից ներքին անցում դեպի այլ բնակելի վայրեր։
Ենթադրվում է, որ Միդյաթի ստորգետնյա քաղաքը եղել է այդ բնակելի տարածքներից մեկը, որտեղ առնվազն 60-70 հազար մարդ է ապրել: