2022 թ. հունիսի 8-ին տեղի ունեցավ Արեւմտեան Հայաստանի Հանրապետության ԱԺ 24-րդ նիստը, որին մասնակցեց 18  պատգամավոր: Քննարկվեցին  օրակարգային հարցեր։

Պատգամավորներին առաջադրվեց հարց, թե ովքեր են ցանկանում հաջորդ ընտրություններին ներկայացնել սեփական թեկնածությունը՝ իբրև պատգամավոր, իբրև ԱԺ նախագահ և իբրև ԱՀՀ հաջորդ նախագահ։

ԱԺ նախագահը ներկայացրեց օրինագիծ, համաձայն որի 2023 թվականը համարվում է նախընտրական տարի, որի ընթացքում փետրվար ամսից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում պատգամավորության թեկանածուները կարող են սկսել ստորագրահավաք՝ 2024 թվականի 3-րդ գումարման ժամանակ պատգամավոր դառնալու համար։ 

ԱԺ նախագահը ընթերցեց նաև ԱՀՀ նախագահի հրամանագիրը՝ Պաբլո Թայլանյանին Ուրուգվայում Արևմտյան Հայաստանի Պատվո հյուպատոսի պաշտոնում նշանակելու մասին։

Նիստի վերջում ընդունվեց հաջորդ նիստի օրակարգը։