Մայիսի 28-ին կայացած Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի 2-րդ գումարման 7-րդ նստաշրջանում ԱԺ պատգամավոր, Ազգային Ժողովում Վետերանների և հաշմանդամություն ունեցող մարդկանց և հայրենասիրական, հասարակական ու համայնքային կազմակերպությունների հանձնաժողովի անդամ, Հայ վետերան ազատամարտիկների և համախոհների ազգային ասոցիացիայի նախագահ, Արևմտյան Հայաստանի դրոշակակիր Վրեժ Աբրահամյանը ներկայացրեց զեկույց, որում մասնավորապես ասվում է․ «Ծնվել եմ 1936 թվականի հունիսի 26-ին: Ունեմ 3 երեխա՝ Արմենակը, Շուշանը և Անուշը։ Իմ անցած ուղին նման է պարոն Ժան Ղազարոսյանի անցած ուղուն։ Ներկայացնում եմ իմ  հաշվետվությունը՝ շուրջ 1 տարվա գործունեության վերաբերյալ:  Մասնակցել եմ բոլոր կրոնա-հայրենասիրական արարողություններին Ֆրանսիայի  Մուժեն, Անտիբ, Կանն և այլ քաղաքներում, ինչպես նաև հարգանքի տուրք եմ մատուցել որոշ քաղաքների՝ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրներում:  Պատիվ եմ ունեցել Արևմտյան Հայաստանի դրոշով  ներկա գտնվելու Անտիբի պատկերասրահում կայացած «Արցախի և Արևմտյան Հայաստանի հայկական ժառանգությունը» թեմայով ցուցահանդեսին,  մասնակցություն կունենամ մի քանի օրից Անտիբում կայանալիք «Սև ծով․ Եվրոպայի սիրտ» խորագրով կոնֆերանսին, որը կկայանա վետերանների  ասոցիացիաների տանը՝ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ:  Հանդիպումներ եմ ունեցել տարբեր քաղաքապետարանների պաշտոնյաների հետ: Մայիսի վերջին Արևմտյան Հայաստանի դրոշով  ես մասնակցել եմ թվով 19 հայրենասիրական միջոցառումների, որոնք տեղի են ունեցել զոհվածների հուշարձանների մոտ։ Մինչև 2022 թվականի վերջը միասնաբար կշարունակենք  կատարել մեր զոհված թանկագին հայրենակիցների հիշատակման արարողությունները։

Ես սրտանց շնորհակալություն եմ հայտնում Արևմտյան Հայաստանի բոլոր պատգամավորներին, ովքեր հրաշալի աշխատանք են կատարում:

Վրեժ Աբրահամյան»։

Հաջորդ լուրերի թողարկման ընթացքում կներկայացնենք 7-րդ նստաշրջանի մյուս մասնակիցների զեկույցներն ու ելույթները։