ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, հիշատակելով Փառուխի մասին, Սերգեյ Լավրովը ասել է․ «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի շրջանակներում չի նախատեսվում ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որևէ հարցի դիտարկում, այդ թվում՝ կապված այն տարածքների հետ, որոնցում ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը», իսկ  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված Արցախի մշակութային և կրոնական բազմաթիվ հուշարձանների պահպանման խնդիրը վանդալիզմի և պղծման գործողությունների ֆոնին պահանջում է անհապաղ միջազգային ներգրավվածություն:

«Չենք կարող չնշել նաև Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հայատյաց և ծավալապաշտական հռետորաբանությունը, շարունակական սադրանքները և հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները»,- ասաց Միրզոյանը: