Ախալքալաքցիների կողմից սիրված Բավրա գյուղի կամրջի մոտակայքում՝ Տավշանկայում, ճահճանում է։ Տեղի իշխանությունները որպես պատճառ անվանում են հաճախակի տեղումները:

Ախալքալաքի սպասարկման կենտրոնից հայտնել են, որ ջրատար խողովակներն ավելի մոտ են ճանապարհին և որևէ կապ չեն կարող ունենալ այս տեղանքի ճահճացման հետ։ Սպասարկման կենտրոնում ճահճացման հնարավոր պատճառ են անվանում կամ նոր աղբյուրի հայտնվելը, կամ առատ տեղումները։

Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոլոգիայի վարչության բնապահպանական ծառայության բաժնի պետ Ռամազ Խուցիշվիլին ասաց, որ քաղաքապետարանը տեղյակ է այս խնդրին, և եթե խնդիրը խորանա, ապա որպես խնդրի լուծում նշվում է ջրահեռացման համակարգի տեղադրումը։

Ականատեսները պնդում են, որ 2 շաբաթ առաջ այս տարածքում ճահճացման հետքեր չեն եղել։