Արեւմտեան Հայաստանի ԱԺ 2-րդ գումարման 7-րդ  նիստի ընթացքում ԱՀՀ ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովի 5-րդ՝ կրթական, գիտական, առևտրային և տեղեկատվական ռեսուրսների կառավարման հանձնաժողովի անդամ Անի Բեդեվյանը ներկայացրեց զեկույց, որում նշեց հանձնաժողովի կատարած աշխատանքները:  5-րդ հանձնաժողովի անդամներ Անի Բեդևյանը,Լեոնարդո Բասմաջյանը և Ալեխանդրո Դորումյանը մշակել են մի ծրագիր, որի համաձայն՝ համատեղ ջանքերով կկազմեն արևմտահայերեն-արևելահայերեն բացատրական, պատկերազարդ բառարան՝ մինչև 15 տարեկան երեխաների և այն անձանց համար, ովքեր չեն տիրապետում հայերենին: 

Գիրքը լույս ընծայելուց հետո կստեղծեն գրքի աուդիո և վիդեո տարբերակները:

Անի Բեդևյանի զեկույցից հետո կարծիքների փոխանակում եղավ։ 

Հաղորդակցության, ցեղասպանության և հատուցման հանձնաժողովի պատգամավորներից մեկը առաջարկեց կազմել ծրագիր՝ նվիրված Հրանտ Դինքին, որի շրջանակում հնարավոր կլինի կազմակերպել Դինքին նվիրված ֆիլմերի, ինչպես նաև Դինքի լուսանկարների ցուցադրություն և հանդիպում երիտասարդ թուրքագետների հետ:

Լուրերի հաջորդ թողարկման ժամանակ կներկայացնենք պատգամավոր Գիլերմո Կարամանյանի զեկույցը: