ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հունիսի 14-19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան:

Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպի խոսնակի գրասենյակը:

«Նշելով բոլոր երեք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը կշեշտի ԱՄՆ աջակցությունը այդ երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը՝ ընդգծելով Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի իրավունքը՝ գծելու իրենց սեփական ուղին: Նա նաև ընդգծելու է ԱՄՆ պատրաստակամությունը՝ օգնելու կառուցել տևական խաղաղություն Հարավային Կովկասում, այդ թվում և աջակցելով քաղաքական, տնտեսական զարգացմանն ու ժողովուրդների միջև շփումներին ողջ տարածաշրջանում»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:

Դոնֆրիդը Հայաստանում կլինի հունիսի 18-ին, որտեղ կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ: 

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է 1920 թվականի մայիսի 11-ին, Թուրքիայի եւ Արեւմտյան Հայաստանի միջեւ միջազգային սահմանը եղել է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի ստորագրած արբիտրաժային որոշման առարկա, եւ որ ամեն օր աշխատանք է տարվում Կոնգրեսի անդամների հետ Արեւմտյան Հայաստանի տարածքում Թուրքիայի կողմից իրականացված Հայերի ցեղասպանությունից հետո երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ:

Leave a Reply