Կոստանդնուպոլսում՝ Բոսֆորի ափին կառուցված Դոլմաբահչեի պալատը շարունակում է գոյություն ունենալ՝ որպես բարեփոխումների շրջանի հիասքանչ խորհրդանշական կառույցներից մեկը։ Դոլմաբահչե պալատը 166 տարեկան է։ Պալատի շինարարությունը սկսվել է 1843 թվականի հունիսի 13-ին, որի կառուցմանը մասնակցել են ժամանակաշրջանի կարևոր ճարտարապետներ Կարապետ Բալյանը, նրա որդին՝ Նիկողայոս Բալյանը, Հովհաննես Սերվերյանը  և Ջեյմս Ուիլյամ Սմիթը։

Դոլմաբահչեն ֆեոդալ Օսմանյան կայսրության տարածքում ամենամեծ պալատն է։ Տարածքը կազմում է 45,000 մ² և բաղկացած է 285 սենյակներից, 46 սրահներից, 6 բաղնիքներից (hamam) և 68 պետքարաններից։ Դիզայինը պարունակում է Բարոկկո, Ռոկոկո և Նեոկլասիցիզմի ոճերի տարրեր։ 

Պալատի շրջակայքում կան որոշ քանակությամբ կառույցներ, որոնցից են Կարապետ Բալյանի կողմից նախագծված բարրոկո ոճի մզկիթը, ճարտարապետ Սարգիս Բալյանի կառուցած ժամացույցի աշտարակը։