Արևմտյան Հայաստանի ԱԺ 2-րդ գումարման 7-րդ նիստի ընթացքում ԱԺ 3-րդ՝ այլ երկրների հետ արտաքին հարաբերությունների և խորհրդարանական կապերի հանձնաժողովի անդամ դոկտոր Գիլերմո Կարամանյանը ներկայացրեց հանձնաժողովի զեկույցը: 3-րդ հանձնաժողովի անդամները քայլեր են ձեռնարկել ձեռք բերելու 1920 թվականի Հայաստանի Հանրապետությունը ճանաչած պետությունների պաշտոնական փաստաթղթերը: Հանձնաժողովը ուսումնասիրում է նաև այն երկրնրի պառլամենտների ղեկավարների կազմը, որոնք ճանաչել են Հայերի ցեղասպանությունը: Այս ամենի նպատակն է մշակել օրենքի մի նախագիծ, որը հնարավորություն կտա վերոնշյալ պետություններին սատարելու 1920 թվականի Հայաստանի Հանրապետության շարունակականությունը համարվող Արևմտյան Հայաստանին:
Գիլերմո Կարամանյանի զեկույցից հետո ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին և նրանց հորդորեց ավելի ակտիվ լինել նոր ծրագրերի հարցում:Հաջորդ թողարկմանը կներկայացնենք Ն. Հարությունյանի հաշվետու զեկույցը՝ իրավաբանական հանձնաժողովի գործառույթի և ընդհանուր դրույթների վերաբերյալ: