Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ համայնքում վերանորոգվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ եկեղեցին վերանորոգվում է Արցախի հերոս, ՊԲ գնդապետ Կարեն Ջալավյանի հովանավորությամբ։ Համայնքապետը նշել է, որ գյուղի պատմությունը սկիզբ է առնում 13-14-րդ դարերից։  

Նրա խոսքով՝ պատերազմից հետո տեղահանված տասը ընտանիք է բնակեցվել համայնքում։ 

«Մինչև 44-օրյա պատերազմը համայնքն ուներ 2876 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որի 75 տոկոսը բռնազավթվել է թշնամու կողմից: Այդ պատճառով գյուղացիների մեծ մասը դադարել է գյուղատնտեսությամբ զբաղվել։ Մեր ունեցած հողատարածքներն էլ գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ և, անվտանգությունից ելնելով, չեն մշակվում։ Ունենք արոտավայրերի խնդիր, որի պատճառով տուժել է անասնապահությունը։ Այնուամենայնիվ, կան տնտեսություններ, որոնք դեռ շարունակում են զբաղվել անասնապահությամբ»,-ասել է Է. Աբրահամյանը։ 

Leave a Reply