Բալուն գտնվում է Արևմտյան Հայաստանում, Խարբերդ նահանգի Արղանամադեն գավառում, որը մոտավորապես համապատասխանում է պատմական Բալահովիտ գավառին: Ըստ ավանդության Բալահովիտ է կոչվել տեղում բալենու ընդարձակ այգիներ լինելու պատճառով:  Քաղաքի մոտի բարձրաբերձ ժայռը, որի վրա հնում կառուցված է եղել Բալուի բերդը, կոչվում էր սուրբ Մեսրոպի լեռ, որտեղ իբր Մեսրոպ Մաշտոցը յոթ շաբաթ մնացել ու վերջնականապես վերամշակել է իր հայտնագործած հայերեն տառերը:

Այստեղ գտնվել է ուրարտական թագավոր Մենուա I-ի (9—8-րդ դդ մ.թ.ա.) 29 տողից բաղկացած սեպագիր արձանագրություն: 19-րդ դ կեսերից բերդը արդեն ավերվել, չքվել ու կորցրել էր իր շուքը: