Հայոց բերդաքաղաքը թշնամու կողմից գերեվարվելուց հետո տասնյակ պատմամշակութային հուշարձաններ ու կոթողներ, գիտական արժեք ներկայացնող թանգարաններ ու ցուցասրահներ, հնագիտական նյութեր մնացին հակառակորդի վերահսկողության տակ: Ակնհայտ է, թե օկուպացված տարածքներում վանդալիզմի և բարբարոսության ինչպիսի ծայրահեղ դրսևորումներ են տեղի ունենում: Վերջերս ցավով տեղեկացանք, որ ի թիվս մի շարք պատմամշակութային արժեքների, ադրբեջանցիները պղծել են նաև Շուշիի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակը, որտեղ հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշիի աճյունասափորն է, որի հուղարկավորումը տեղի է ունեցել 2017-ի աշնանը, որին ներկա էին գրողներ, արվեստագետներ, գիտնականներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Միջոցառումը վերածվել էր յուրահատուկ հուշ-հանդեսի, որի ժամանակ հնչեցին ելույթներ անվանի հայագետ, գրող, հրապարակախոս Կ Կիմ Բակշիի, նրա թողած գիտական հարուստ ժառանգության մասին: Ներկաները վստահ էին, որ հիշարժան վայրը ուխտատեղի կդառնա նրան ճանաչողների համար։

Բակշիի գրական ու գիտական ողջ գործունեությունը ժողովուրդների բարեկամության վառ օրինակ է: Հայ ժողովրդի անդավաճան բարեկամի հիշատակը վառ է պահվում Հայաստանում և Արցախում նաև այսօր` ամենատարբեր առիթներով արժևորելով գրողի ու հայագետի մարդասիրական առաքելությունը:

 

Հայ ժողովրդական «Գլգլալեն ջուրն է իջնում» երգն է