ԱԺ 2-րդ գումարման 7-րդ նիստը ընթացավ քննարկումների ու առաջակությունների մթնոլորտում։ ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը հանձնաժողովների անդամների ներկայացրած զեկույցներից հետո հանդես եկավ զեկույցով, որտեղ մանրամասն ներկայացրեց իրավաբանական հանձնաժողովի գործառույթն ու ընդհանուր դրույթները։

Իրավաբանական հանձնաժողովն իր առաջին նիստը գումարել է 2020 թվի նոյեմբերի 5-ին։  Օրակարգում քննարկվել է ՝՝Արցախի հարցն այսօր՝՝ թեման, որն իր մեջ ներառում է հետևյալ կարևոր հարցերը․ ինչու՞ և ի՞նչ պայմաններով պահանջել Արցախի անկախությունը, որո՞նք են սահմանները և հետևանքները։

ԱԺ նախագահի խոսքով՝ քննարկման արդյունքում 24/02/2021 թվին  մշակվել է օրինագիծ՝ Արցախի ինքնավարությունը ճանաչելու մասին օրենքի վերաբերյալ։

Հաջորդաբար ներկայացնում ենք ընդունված բոլոր օրենքների նախագծերը․

օրենքի նախագիծ Նախիջևանի վերաբերյալ

օրենքի նախագիծ 09/08/2021- մանդատների կուտակման վերաբերյալ

օրենքի նախագիծ 14/08/2021-Արևմտյան Հայաստանի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերություններ

օրենքի նախագիծ  26/02/2022-Արցախի, Շուշիի և Հադրութի շրջանների հայերի տեղահանման հարցերով 

օրենքի նախագիծ 05/03/2022-Հայերի ցեղասպանությունը ճանաչած երկրների և հաստատությունների ժամանակագրության մասին

օրենքի նախագիծ 12/03/2022-այն պետությունների մասին, որոնք ճանաչել են Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ Արևմտյան Հայաստանի տարածքում։

Օրակարգում քննարկվել են նաև ընտրական օրենսգրքի մեջ փոփոխություններ մտցնելու, Արցախի Հանրապետության ԱԺ հռչակագրին ի պատասխան՝ Արևմտյան Հայաստանի  ԱԺ կողմից հռչակագիր ընդունելու հարցերը և Արևմտյան Հայաստանի ԱԺ 9-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Պաբլո Փայլանյանի հեղինականային իրավունքով Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը ճանաչած երկրներին ուղերձ-նամակի հղելու հարցը։

Օրակարգի հաջորդ կետում 28/05/2022 թվին մշակված օրինագիծն էր՝  ԱԺ ներքին կանոնակարգում  փոփոխություններ մտցնելու մասին։

Նելլի Հարությունյանը զեկույցն ավարտեց Ազգային ժողովի գործունեության և աշխատակարգի մասին ելույթով։