Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ննգի համայնքը զարգացման միտում ունի։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Զարմիկ Քամալյանը։ Նրա խոսքով՝ պտղատու այգիներով, աղբյուրներով, անտառներով, բազմաթիվ հուշարձաններով հարուստ գյուղում հողին ամուր կառչած ու աշխատասեր ննգեցիները շարունակում են արարել։ Նա տեղեկացրեց, որ բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է. մեծ թիվ են կազմում խոշոր եղջերավոր անասունները։ Համայնքապետ Զ. Քամալյանը խնդիրներից առանձնացրեց շուրջօրյա ջրամատակարարումը։ Գյուղը 60 տոկոսով է ապահովված ջրով։

«44-օրյա պատերազմի հետևանքով շուրջ 52 տան տանիք է վնասվել։ ԱՀ Կառավարության ֆինանսավորմամբ 22-ը վերանորոգվել է, իսկ մյուս մասը՝ դեռ ոչ։ Գյուղը գազաֆիկացված չէ, որի անհրաժեշտությունը զգացվում է»,-ասել է համայնքի ղեկավարը։

Leave a Reply