Արդարություն և զարգացում-Ազգայնական շարժում տանդեմի որդեգրած  պատերազմական քաղաքականությունը ժողովրդի վրա անդրադառնում է տնտեսական ճգնաժամի ազդակներով։ Արևմտյան Հայաստանի Շըրնաք նահանգի Բեյթուշշեբապ գավառում, որը գտնվում է Դաշնային Քրդստանի հետ սահմանային գծում, թուրքական կառավարության նախաձեռնած հարձակումները սկսվել են 2015 թվականին՝ տարածաշրջանը կրկին վերածելով պատերազմի թատերաբեմի։ Պատերազմից և դրա հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամից տուժում է ժողովուրդը։ 

Ամեն օր վաղ առավոտյան դեպի արոտավայրեր շտապող անասնապահներն ու կթվորները խորացող ճգնաժամի պատճառով չեն կարողանում ստանալ իրենց արժանի վաստակը։

Նրանք, ուշադրություն հրավիրելով  պատերազմի քաղաքականության ազդեցությանը անասնաբուծության վրա, նշում են. «Մենք այլևս չենք կարող ոչ անասուններ պահել, ոչ էլ հոգալ մեր կարիքները: Նախկինում անասնապահությունը արժեք ուներ, հիմա դրա օգուտը չենք տեսնում։ Ամենուրեք թանկացումներ են, որոնք անդրադառնում են նաև անասնապահության վրա: Ամեն օր զինված հարձակումներ են լինում, որը նույնպես ազդում է մեզ վրա»: