Արցախում 2020 թվականի նոյեմբերին 9-ի եռակողմ հայտարությունից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության վերաբերյալ մտահոգությունները դեռ պահպանվում են, արձանագրված է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի հրապարակած՝ Ադրբեջանի վերաբերյալ նոր զեկույցում :   

Այս մասին հայտնում է 1lurer-ը։

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի աչքից չի վրիպել, որ Բաքուն բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծում ուխտավորների համար` խոչընդոտելով նրանց մուտքը հայկական եկեղեցիներ: 2021 թվականին Ադրբեջանի կառավարությունն անսպասելիորեն հայտարարեց դավանանքի ազատության մասին սահմանափակող օրենքը փոփոխելու մասին՝ փաստացիորեն նոր սահմանափակումներ մտցնելով կրոնական համայնքների համար: ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի հրապարակած զեկույցն ամփոփվում է կոչով՝ ներառել Ադրբեջանը ԱՄՆ Պետդեպարտամենտի Հատուկ հսկողության ցուցակում՝ երկրում առկա կրոնական ազատության լուրջ խախտումների և պետության կողմից դրանք հանդուրժելու համար:

https://bit.ly/39nsXUe