Յոթերերդ դարում կառուցված, կաթողիկոսների նստավայր հանդիսացած Հակոբավանքն այսօր ավերված վիճակում է, ինչպես մեր շատ ու շատ վանքեր։ Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են տարածվել Բագրատ Սրբազանի՝ Արցախ կատարած այցից։

Ինչպես նշեցին Տավուշի և Արցախի թեմերի առաջնորդներ Բագրատ և Վրթանես Սրբազանները՝ մեր տաճարների վիճակն ուղիղ արտացոլանքն է մեր կյանքի։

Հակոբավանքի վերականգնումը և շրջակա ենթակառուցվածքների ստեղծումը կարող է դառնալ Արցախի նոր կյանքի խորհրդանիշն ու սնուցող աղբյուրը։

Վրթանես Սրբազանն ասել է․- «Մեր դաշտային Արցախը, Նախիջևանը նայենք՝ ոչինչ չի մնացել, ամբողջն ավիրել են: Այսօր պետք է մեր ազգն ինքն իր հետ «պայմանագիր» կնքի այն մասին, որ այլևս տալու բան չունենք թշնամուն: Եթե ամեն մարդ իր մեջ նման հստակ որոշում կայացնի, դա կդառնա ազգային դաշինք»։

«Մեր սիրտը հաղթանակի հետ է, և թող այն սկսվի, վերստին մեր առջև հառնի Հակոբավանքի վերականգնումով» – ասել է Բագրատ Սրբազանը։