Հունաստանի ռազմաօդային ուժերի «Ռաֆալ» կործանիչները , որոնք վերջերս գնվել են Ֆրանսիայից, պատրաստ են հարվածել «SCALP» թևավոր հրթիռներով Բոսֆորի նեղուցին, եթե Աթենքի և Անկարայի միջև առճակատման սրումը հասնի վերջին կետին։

Հույն պաշտոնաթող փոխծովակալ Կոնստանտինիոս Էգկոլֆոպուլոսի խոսքով՝ Հունաստանը դիտարկում է Բոսֆորի նեղուցով կամուրջների ոչնչացման հնարավորությունը, ինչը նաև կհանգեցնի նավերի անցման համար նեղուցի ամբողջական փակմանը։

Փորձագետները ուշադրություն են հրավիրում այն ​​փաստի վրա, որ, չնայած  թուրքական Ս-400 ՀՕՊ հակաօդային պաշտպանության համակարգերի առկայությանը՝ միևնույն է SCALP թևավոր հրթիռների հաջող հարվածի ռիսկը մնում է շատ բարձր: