Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Պատապուտյանը Երևանում է։ 

Պատապուտյանը Երևանում կմասնակցի Գիտության և բիզնեսի օրերին։ Հունիսի 13-17-ը կայանալիք միջոցառմանը կմասնակցեն սփյուռքահայ այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են «Սինոփսիս Արմենիայի» նախագահ Երվանդ Զորյանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, ՀԱՀ պրոֆեսոր Արմեն Խերլոփյանը և այլք։

Միջոցառման նպատակն է ցույց տալ գիտության և բիզնեսի կապը, թե ինչպես կարելի է գիտական նվաճումներն արդյունավետ օգտագործել բիզնեսում և գիտությունը գրավիչ դարձնել երիտասարդության շրջանում։

Հիշեցնենք, որ Արտեմ Պատապուտյանը մոլեկուլային կենսաբան է, ծնվել է Լիբանանում, սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, 1986-ին տեղափոխվել է ԱՄՆ։

 

Հայ ժողովրդական «Համբարձման հանդի լալա եմ քաղել» վիճակի երգն է

Leave a Reply