2022 թ. հունիսի 15-ին տեղի ունեցավ Արեւմտեան Հայաստանի Հանրապետության ԱԺ 25-րդ նիստը, որին մասնակցեց 13  պատգամավոր: Քննարկվեցին  օրակարգային հարցեր. ներկայացվեց օրինագիծ, որի շուրջ  քննարկում տեղի ունեցավ։

Նիստը վարեց ԱԺ փոխնախագահ Վիոլետա Ղազարոսյանը,  ով ներկայացրեց մայիսի 28-ի լիագումար նիստի ամբողջական տարբերակը:

1) ԱՀՀ ԱԺ-ի  ներքին կանոնակարգի հետ կապված աշխատանքներ (լրացումներ) Ծրագրի ներկայացման, քննարկման և ընդունման ընթացակարգ

Ծրագիրը կներկայացվի, կընդունվի ոչ ֆորմալ՝ անցնելով  ընթացակարգ.

ա) Ոչ ֆորմալ ծրագիրը կներկայացվի ԱԺ  համապատասխան հանձնաժողովին

բ) ԱԺ  հանձնաժողովը կներկայացնի իր եզրակացությունը

գ) Ծրագիրը ԱԺ  հանձնաժողովի եզրակացության հետ կուղարկվի կառավարության փորձագիտական կենտրոն

դ) Ծրագիրը  ֆորմալ  կներկայացվի  ԱԺ քննարկմանը և ընդունմանը:

Նիստի վերջում ընդունվեց հաջորդ նիստի օրակարգի առաջարկը և քննարկվեցին  օրակարգից դուրս հարցեր