Ահաբեկչական խմբավորումները Սիրիայի Լաթաքիա նահանգի հայաշատ Քեսաբ ավանից հյուսիս գտնվող գյուղերից երկու հրթիռ են արձակել Քեսաբի վրա, ինչի հետևանքով արձանագրվել են աննշան վնասներ։

Սիրիահայերի «Գանձասար» պարբերականի «Ֆեյսբուք»-ի էջը նաև տեղեկացնում է, որ, ըստ պարբերականի թղթակցի՝ այդ ժամանկ Քեսաբի հրապարակի կենտրոնում տեղի ունեցել մի պետական միջոցառում։

Նշվում է, որ երկու հրթիռներն ընկել են մի լեռան վրա՝ նկատելի վնաս չպատճառելով։