19-20-րդ դարերում Շուշին եղել է Կովկասի կրթամշակութային կենտրոններից մեկը։ 

Շուշին իրավամբ կարող է համարվել հայերի, այլ ոչ թե ադրբեջանցիների մշակութային մայրաքաղաք, կարծում է Մոսկվայի Ժուռնալիստների միության «Ռեալիստ» լրատվական գործակալության անդամ Արամ Խաչատրյանը.

“Շուշիի մասին այս հոդվածը Ես ուզում էի գրել վաղուց ՝ ցանկանալով նվիրել մի հայտնի քահանայի, ով երկար տարիներ ապրել է Արցախում, և մահից հետո թաղվել է Շուշի քաղաքում։ 

Համաձայն 1917 թվականի Կովկասյան օրացույցի, որը հրապարակել է Ռուսական ցարի կովկասյան կառավարչի գրասենյակը Թիֆլիսում, 1916 թվականին «Շուշիում կար 43.869 մարդ որից 23.396-ը հայ է եղել (53,3%), իսկ 19,121-ը՝ թաթար (43,6%):

1920 թվականի մարտի 23-ին Արցախի մայրաքաղաքում տեղի ունեցավ հայ բնակչության ջարդ։ Կովկասի թաթարները (ժամանակակից ադրբեջանցիներ) սպանել են մինչև 20 հազար մարդու։ Փրկված հայերը ստիպված են եղել լքել Շուշին։

1992 թվականի մայիսի 9-ին հայկական ինքնապաշտպանական ստորաբաժանումների կողմից Շուշին  ազատագրվեց: 

2020 թվականի նոյեմբերին Արցախի Հանրապետության դեմ Բաքու-Անկարա-միջազգային ահաբեկիչների եռակի դաշինքի ագրեսիայի ժամանակ Շուշին կրկին գրավվեց թուրք-ազերիների կողմից և ներկայումս օկուպացված է։

Թեմայի վերջում ուզում եմ ասել, որ մենք՝ հայերս, անպայման վերադառնալու ենք Շուշի։ Հուսով եմ՝ կվերադառնամ՝ հարազատիս գերեզմանին հուշարձան կանգնեցնելու համար»։ 

 

«Յար նազանի» երգն է՝ Աննա Նշանյանի կատարմամբ