Արեւմտեան Հայաստանի ԱԺ 2-րդ գումարման 7-րդ նստաշրջանում աշխատանքները շարունակվեցին ակտիվ քննարկումների և առաջարկությունների մթնոլորտում։ ԱՀՀ նախագահ Ա․ Աբրահամյանից հետո ելույթ ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Սեդա Մելիքյանը․ 

Ողջունելով բոլորին, շնորհակալություն հայտնեց ներկա գտնվողներին, հակիրճ ներկայացնելով կառավարության կատարած աշխատանքների հաշվետվությունը։ Նա մեծ հաջողություն որակեց այնպիսի կառույցների հետ աշխատանքը, ինչպիսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է, որի հետ համագործակցության շրջանակնեում թույլատվություն են ստացել ապրիլի 28-ին կազմակերպել  ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը։

Խոսելով կառավարության կազմից նշեց, որ ԱՀՀ-ում գործում է 12 նախարարություն, որից 4-ը՝ նախագահի անմիջական վերահսկողության ներքո։ Այնուհետև, ըստ անհարաժեշտության անդրադարձավ մի քանի նախարարությունների կատարած և կատարվելիք աշխատանքներին։

 Մշակութային արժեքների պահպանության նախարար Րաֆֆի Քորթոշյանը արդեն իսկ ներկայացրել է նախարարության աշխատանքներն ու ապագա ծրագրերը, որից կարելի է առանձնացնել վերջերս Իտալիայում կազմակերպված միջազգային գիտաժողովը, որտեղ  նախարարը ներկայացնում էր ԱՀՀ մշակութային ժառանգությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարը ներկայացրել է աշխարհազորին և բնակչությանը առաջին օգնության ու տեղահանման և անվտանգ տարածք տեղափոխելու հարցերի հետ կապված խնդիրները, որոնք քննարկումների փուլում են։ Գիտության և կրթության նախարար Մաիամ Էլմազյանը այժմ աշխատանքներ է տանում Արևմտյան Հայաստանում բնակվող թուրքախոս մեր հայրենակիցների համար հայերենի ուսուցման հեռավար դասընթացների պատրաստման ուղղությամբ, որոնք կհեռարձակվեն ԱՀՀ պետական հեռուստաընկերությամբ։ Գյուղատնտեսության նախարարի հետ քննարկումները կազմակերպվել են ջրային ռեսուրսներին վերաբերող խնդիրների քննարկման և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասով։ Որպես վարչապետ Տիկին Մելիքյանը հետևողական է կառավարության անդամներ աշխատանքին և ծրագրերի՝ ժամանկին իրագործմանը։