Արևմտյան Հայաստանի Դերսիմ քաղաքի կենտրոնական հատվածը  և թաղամասերը, որոնք կառուցված են զառիթափ լեռների միջև, ամեն սեզոնին գունագեղության տարբեր երանգներով են հանդես գալիս։ Անտառները, որտեղ զբոսաշրջիկները հիմնականում աշնանն են այցելում, զարմացնում է իր գունային պերճանքով և դառնում բնության սիրահարների համար հիմնական այցելավայրերից մեկը։ Այցելուները ժամանակ են անցկացնում թթվածնով հարուստ անտառներում,որտեղ բազմազան է նաև կենդանական աշխարհը՝ վայրի այծեր, գորշ արջեր, լուսաններ և այլն։