Դեռևս հունիսի 8-ին Թուրքիայի իրավապահ մարմինները Տիգրանակերտում ներխուժել էին բազմաթիվ լրագրողիների տներ և լրատվամիջոցների գրասենյակներ ու բերման ենթարկել 20 լրագրողի, իսկ  16-ին կալանավորել են։

Ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչներին քրեական հետապնդումների ենթարկելով՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են խոսքի ազատության դեմ ուղղված հալածանքները։

Դատարանի շենքի դիմաց գործընկեր լրագրողներն ու ձերբակալվածների հարազատները բողոքի ակցիաներ են անում՝ հնչեցնելով «Ազատ մամուլն անհնար է լռեցնել», «Դիմանալով, դիմադրելով հաղթելու ենք» կարգախոսեր։

Դատապարտելի է   Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքում մարդու իրավունքների նկատմամաբ նման կոպիտ խախտումներն ու խոսքի ազատության սահմանափակումները։