Հունիսի 16-ին Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի Խորվաթիայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյկինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությունը այցելեց Երևանում գտնվող Հայերի դեմ իրագործված  ցեղասպանության զոհերի  հուշահամալիր։ Նրան ուղեկցում էր Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Հայերի դեմ իրագործված  ցեղասպանության զոհերի  հուշահամալիրում,  թանգարան-ինստիտուտի թանգարանային հարցերի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց հուշահամալիրի ստեղծման պատմությունը։

Եվրոպական պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի առաջ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայերի դեմ իրագործված  ցեղասպանության  անմեղ զոհերի հիշատակը։

Պատվիրակությունը Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է նաև Հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիված թանգարան-ինստիտուտ, ծանոթացել մշտական ​​և ժամանակավոր ցուցադրություններին։  Հիշեցնենք, որ Խորվաթիան դեռևս պաշտոնապես չի ճանաչել հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը, որը նախապես ծրագրավորված և  հետևողականորեն իրագործված ցեղասպանական ակտ է՝ Արևմտյան Հայաստանի տարածքում և տեղի բնիկ հայերի նկատմամբ։

Leave a Reply