ԱՄՆ Կապիտոլիումի շենքում, hունիսի 16-ին կայացել է հանդիպում-քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի և Կոնգրեսի հայկական հանձնախմբի մի շարք անդամների միջև։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից։ 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կոնգրեսականներին է ներկայացրել ՄԻՊ հաստատության կողմից ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ընտանիքների հետ տարվող աշխատանքները, ներկայացրել Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու այլ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը, ինչն Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություն է։ Հումանիտար հարցերի շարքում Քրիստիննե  Գրիգորյանը ներկայացրել է անհետ կորած անձանց ընտանիքների և տեղահանված անձանց խնդիրները։

Կոնգրեսականները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին կարևոր հարցերով հետևողական աշխատանքի համար և խնդիրների լուծման ուղղությամբ իրենց ջանքերը շարունակելու պատրաստակամություն հայտնել։