«Ավրորայի արևածագը» պատմական անիմացիոն վավերագրական ֆիլմ է Ավրորա Մարդիգանյանի կյանքի մասին։ Ընդամենը 14 տարեկանում՝ 1915 թվականին, Մարդիգանյանը բախվեց Հայերի ցեղասպանության սարսափներին։ Մեկ տարվա ընթացքում, նա տեսավ իր ընտանիքում բոլորի մահը, նա կորցրեց ամեն ինչ ։ Անսովոր խիզախությամբ և բախտավորությամբ Մարդիգանյանը փախավ Ամերիկա: 

Զորյան ինստիտուտի նպատակն է այս ֆիլմով կյանքի կոչել իր բանավոր պատմության վկայությունները մեծ էկրանին՝ անիմացիոն վավերագրական ֆիլմերի միջոցով, մատաղ սերունդներին փոխանցել ցեղասպանությունը վերապրածների պատմությունները և երիտասարդ կանանց ու աղջիկներին հնարավորություն տալ ներկայացնելու իրենց համայնքները մեծ դժբախտությունների և բռնությունների պայմաններում:

Ֆիլմի ռեժիսորն է Իննա Սահակյանը, իսկ պրոդյուսերը՝ Bars Media-ն։

 Սա Հայերի ցեղասպանությունը վերապրածների այս անգնահատելի պատմությունները հայտնի դարձնելու միայն սկիզբն է: «Ավրորայի արևածագը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան այս շաբաթ տեղի կունենա Ֆրանսիայում Անսիի միջազգային հեղինակավոր անիմացիոն ֆիլմերի փառատոնում:

 

 Հայ ժողովրդական «Էլինար» երգն է