Ինչպես Արևմտեան Հայաստանի այլ շրջաններում, Վանում ևս նախքան 19-րդ դարի սկիզբը կրթությունը կենտրոնացուած էր վանքերում և նախատեսուած էր վանականներ և քահանաներ պատրաստելու համար։ Իրենց հերթին, վանքերում կրթություն ստացած քահանաներն էլ միայն իրենց զավակներին և մի քանի այլ երեխաների հասարակ ընթերցանութուն էին սովորեցնում։ Վան քաղաքում առաջին (տղաների համար նախատեսված) դպրոցը հիմնադրվել է 1820-ական թվականին քաղաքամեջ թաղամասի Ս. Վարդան եկեղեցուն կից` մեծահարուստ վաճառական Յակոբ աղա Գարասեֆերեանի նախաձեռնութեամբ։Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի կողմից 1834 թվականին պատրաստված վիճակագրութեան համաձայն` Վան քաղաքի մէջ գործում էր 3 հայկական դպրոց։ Թեև նշված ցուցակում առանձին դպրոցների անունները տրված չեն, սակայն կարելի է ենթադրել, որ դրանք էին Քաղաքամեջի Ս․ Վարդան եկեղեցու, Այգեստանի Արարուցի և Նորաշենի եկեղեցիների դպրոցները։

https://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/vanvilayet/kazaofvan/educationandsport/educationalestablihments.html

Leave a Reply