Մարդին քաղաքը գտնվում է Արևմտյան Հայաստանի հարավարևելյան հատվածում։ Այն  Միջագետքի հին բերդաքաղաքներից է։ Գտնվում էր Եդեսիա և Մծբին քաղաքների միջև, բարձր և ապառաժոտ լեռան զառիվայր լանջին։ Պատմության ընթացքում բազմաթիվ քաղաքակրթությունների ամենակարևոր բնակավայրերից մեկի՝ Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքի հիմնադրումը սկիզբ է առել մ.թ.ա. 4500 թվականից: 6500 տարեկան Մարդինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի թեկնածուների շարքում է: 

«Ամրոցների քաղաք» անվանված Մարդինն իր պատմության ընթացքում եղել է բազմաթիվ քաղաքակրթությունների կարևոր բնակավայրերից մեկը: Լինելով հայկական, շումերական, բաբելոնյան, միտաննի, սուբարի, պարսկական և օսմանյան տիրապետության տակ գտնվող  քաղաքներից մեկը՝ Մարդինը մշակույթի բազմազանության տեսանկյունից կարևորագույն քաղաք է: