Սերգեյ Փարաջանովը համարվում է 20-րդ դարի ականավոր կինոռեժիսորներից մեկը։ Հայազգի կինոռեժիսորը ծնվել և մեծացել է Թբիլիսիում՝ Հովսեփ Փարաջանովի և Սիրան Բեժանովայի ընտանիքում։ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները հիմնականում արտացոլում են Կովկասի էթնիկ բազմազանությունը: Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում բացվել է Սերգեյ Փարաջանովի անունը կրող փողոց։ Փողոցի բացմանը ներկա էին Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամները, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ընկերներն ու հարազատները։ «Բացեցինք հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը կրող փողոցը։ Անգնահատելի է Փարաջանովի ներդրումը մեր մշակույթի և կինոյի մեջ»,- ասել է Թբիլիսիի սակրեբուլոյի Անվանումների և խորհրդանիշների հանձնաժողովի նախագահ Նինո Վարդոսանիձեն։

Leave a Reply