Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում կյանքը աստիճանաբար վերադառնում է բնականոն հունին։
Խրամորթը եղել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառի կազմում։
2022-թ Ադրբեջանական զինված խմբերին հաջողվել էր գրավել Խրամորթի ու Փառուխի հարակից Քարագլուխ բարձունքի մի մասը, որը ռազմավարական նշանակություն ունի ինչպես այս գյուղերի, այնպես էլ ամբողջ շրջանի անվտանգության համար։
Խրամորթում գրանցված ապրում է 400 մարդ։ Հիմա Խրամորթը կրկին վերադարձել է կյանքի բնականոն հունին, սակայն թշնամու ուղիղ նշանառության տակ։ Տեղացիները վստահեցնում են՝ իրենք կռվից չեն վախենում։
Բոլորն անցել-գնացել են, հայերը մնացել են այստեղ։