Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում կհայտարարվի Digital Julfa Network-ի (Թվային Ջուղա ցանցի)՝ որպես համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնության, պաշտոնական մեկնարկի մասին։
Պանելային քննարկմանը կներկայացվի նաև Թվային Ջուղա ցանցի մշակութային նշանակությունը, իսկ գագաթնաժողովը կեզրափակվի ընդունելությունով: Գագաթնաժողովի ընթացքում տեղի կունենա նաև ժամանակակից արվեստի գործերի ցուցահանդես։ Orion Summit 2022-ը տեղի կունենա հունիսի 22-ին Երևանում, Մատենադարանում: Կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ:
Արևմտյան Հայաստանը բարձր է գնահատում ցանկացած նախաձեռնություն, որը կբարելավվի ԱՀՀ բնիկ տարածքներում ապրող հայերի կյանքը։