ԱԺ 2-րդ գումարման 7-րդ նստաշրջանում ելույթով հանդես եկավ Արևմտյան Հայաստանի Պաշտպանության փոխնախարար Սուրեն Շահումյանը, ով ներկայացրեց վերջին 6 ամսում նախարարության կատարած աշխատանքները՝ նշելով, որ ՊՆ որոշ ընթացակարգեր գաղտնի են և հրապարակման ենթակա չեն։
Ս․ Շահումյանի խոսքով՝ ՊՆ-ն լիարժեք կատարում է նախարարությանը լիազորված ախատանքերը և առաջիկայում էլ կշարունակի դրանց կատարումը։
Անդրադառնալով հաջորդ տարի կայանալիք նախընտրական գործընթացին և ԱՀՀ Սահմանադրության մեջ կատարվելիք հնարավոր փոփոխություններին, Սուրեն Շահումյանն առաջարկեց Սահմանադրության մեջ ավելացնել մի կետ, որը հնարավորություն և իրավունք կտա գործող նախագահ Արմենակ Աբրահամյանին շարունակելու պաշտոնավարել օրենքով սահմանված ժամկետից ավելի՝ մինչև սեփական կամքով պաշտոնից հրաժարվելու պահը։ Իր առաջարկը փոխնախարարը հիմնավորեց Ա․ Աբրահամյանի՝ պետության հիմնադիր-նախագահ և իր գործի գիտակը լինելու, ինչպես նաև Ա․ Աբրահամյանի հանդեպ ունեցած վստահության փաստով։
Պատգամավորները դրական արձագանքեցին այս առաջարկին, սակայն այ մասով դեռևս վերջնական որոշում չի կայացվեել։