Արևմտյան Հայաստանի Զերնակի Բլրում   կսկսվեն հնագիտական պեղումներ։ Բլուրն ունի 2600 տարվա պատմություն: Ինչպես հայտնի է՝ Վանի Արճեշ գավառում գտնվող Զերնակի բլրում մինչ սա ուսումնասիրություններն անցկացրել է Մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Օզգյուլ Օզքան Յավուզը:

Այս առիթով Պրոֆեսոր  Ռաֆեթ Չավուշօղլուն ասել է․ 

«Զերնակի Բլուրը, որի 2600 տարվա պատմությունը հասնում է մինչև Արարատյան թագավորություն, ընդգրկում է 240 հա տարածք և ամրոցի պարիսպների շինության մեջ որևէ տեսակի շաղախ չի օգտագործվել: Ամրոցները կառուցվել են միմյանց փոխկապակցված քարերով: Տարածքի հարավային մասում անցած տարիներին ապօրինի պեղումների արդյունքում բացվել է 2 ժայռափոր դամբարան, որոնք, ցավոք, թալանվել են գանձ որոնողների կողմից»:

Արևմտյան Հայաստանը հույս է հայտնում, որ պեղումները կիականացվեն անաչառության սկզբունքով, և Թուրքիան ինչպես շատ դեպքերում, այնպես էլ այս պարագայում չի փորձի ջնջել կամ աղավաղել հայկական հետքերը։

Leave a Reply