ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում Ռուսաստանը կհայտարարվի անվտանգության, խաղաղության և կայունության համար սպառնալիք, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Բացի այդ, նոր ռազմավարական հայեցակարգում նշվելու է նաև Չինաստանը, որի հզորացումը «մարտահրավեր է համարվում դաշինքի շահերին, արժեքներին և անվտանգությանը»։ Ստոլտենբերգը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային, սակայն իր զորքերը չի ուղարկի այնտեղ։ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը նախատեսված է հունիսի վերջին Մադրիդում։

Արևմտյան Հայաստանը հետևելով աշխարհաքաղաքական այս գործընթացներին կոչ է անում գերտերություններին պահպանել միջազգային իրավունքով նախատեսված նորմերը և յուրաքանչյուր քայլ կատարելիս հաշվի առնել համամարդկային արժեքները։