Երից մանկանց վանքը միջնադարյան հայ եկեղեցաշինության փայլուն օրինակ է: Կառուցվել է 1691 թվականին, գտնվում է Մարտակերտի շրջանում՝ պատմական Ջրաբերդից 7 կմ հեռավորության վրա, Թրղի գետակի ձախ ափին: Եկեղեցու մոտ է գտնվում գրեթե անմարդաբնակ Խստորաշեն (Խոխոմաշեն) անունով գյուղը: Պահպանված արձանագրությունների համաձայն՝ վանքի եկեղեցին կառուցվել է Մելիք-Իսրայելյանների կողմից: Եկեղեցին կառուցել է ճարտարապետ Սարգիսը՝ կաթողիկոս Սիմեոնի և իր եղբայր Իգնատիոս վարդապետի օժանդակությամբ: Վանական համալիրը բաղկացած է մեկ եկեղեցուց, սեղանատնից, միաբանների սենյակներից, պաշտպանական կառույցներից ու գերեզմանոցից: Հուշարձանախումբն ամբողջովին ձուլված է անկրկնելի բնությանը, ներկայանալով որպես մի անքակտելի մաս: Այդ համաձուլվածքը մի առանձնակի վեհություն է տալիս ու շոյում այցելուների աչքը:

Leave a Reply