Իշխան Գևորգյանն ու Աշխեն Հովհաննիսյանն այն երիտասարդ զույգերից են, որ ամուսնությունից առաջ մտածում են, թե ինչպես կազմակերպել հարսանեկան արարողությունը, որ այն դառնա հիշարժան ու ինքնատիպ: Նրանք երկուսով սիրում են բնությունը, արշավները, լեռներ, բարձունքներ հաղթահարելը, և այս ընդհանուր նախասիրությունը հարսանեկան արարողությունը կազմակերպելու հիմք հանդիսացավ: «Իշխանի հետ բազմիցս խոսել ենք Մասիսը բարձրանալու մեր երազանքի մասին: Հայերի մեծամասնությունը միշտ էլ երազում է Արարատը բարձրանալու մասին, այդ ցանկությունը, կարծես, փոքրուց լինի: Իշխանին միշտ առաջարկում էի ամուսնությունից հետո գնանք Մասիսը բարձրանանք: Հետո մի օր խոսեցինք, և Իշխանն ասաց՝ արի գնանք ու միանգամից Մասիսի գագաթին էլ ամուսնանանք, դրանից լավ ամուսնական արարողություն չի լինի: Բնականաբար, համաձայնեցի»,- պատմում է Աշխեն Հովհաննիսյանը: Երիտասարդ զույգը ժպիտով ու հիացմունքով է հիշում ինքնատիպ հարսանեկան օրը, պատմում հզոր, հպարտ զգացողության, այդ պահին Արեւմտյան Հայաստանում  լինելու մասին: 

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է երիտասարդ զույգին, ովքեր իրենց  պսակադրությունը անցկցրել Արևմտյան Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արարատի վրա։ Թող նրանց սերն ու երջանկությունը հարատև լինի, իսկ սերունսները պահանջատեր լինեն մեր հայրենիք համար։

Leave a Reply