Խոշաբ բերդը գտնվում է Արևմտյան Հայաստանում՝ Վասպուրական քաղաքում։ Ամրոցը կառուցվել է Վանա լճից դեպի հարավ-արևելք՝ շրջապատված բարձր լեռներով։

Վանի թագավորության (Ուրարտու) ժամանակներից ամրոցը գտնվում էր դեպի Պարսկաստան կարևոր առևտրային ճանապարհին։ Զարմանալի չէ, որ կառույցը բավականին կարևոր նշանակություն է ունեցել:

Ըստ ավանդության՝ գլխավոր ճարտարապետին զրկել են ձեռքից, որպեսզի նա այլևս ավելի գեղեցիկ բան չկառուցի։ Ասում են, որ Խոշաբ ամրոցը տարածաշրջանի մարգարիտն է, քանի որ նման բերդ գտնել հնարավոր չէ։

Արևմտյան Հայաստանում շատ են հայակակն ճարտարապետների կողմից կառուցված զարհամանահրաշ կառույցները։ Հնուց ի վեր հայերը պահպանել և զարգացրել են իրենց ճարտարապետությունը, հաճախ այն միահյուսելով այլ երկրների մշակույթի հետ, որի արդյունքում ստացել են իր տեսակով նմանը չունեցող կոթողներ։

Leave a Reply