«Global Startup Ecosystem Index-2022»-ի միջազգային վարկանիշում Երևանը կովկասյան քաղաքների շրջանում առաջատար է։ «StartupBlink»-ն ամեն տարի հրապարակում է աշխարհի ամենաընդգրկուն «Global Startup Ecosystem Index» զեկույցը, որը դասակարգում է 1000 քաղաքների և 100 երկրների ստարտափ էկոհամակարգերը: «Երևանը կովկասյան տարածաշրջանի ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքն է:  Կովկասում այն շարունակում է մնալ առաջին տեղում: Հայաստանի Հանրապետթյունը կշարունակի պահպանել իր դիրքը նաև մոտ ապագայում: Երևանը մեծ թռիչք է գրանցել՝ բարելավվելով 38 կետով և զբաղեցրել է 244-րդ տեղը համաշխարհային մասշտաբով: Այս աճը Երևանը բարձրացրեց Արևելյան Եվրոպայի սանդղակով, որտեղ նա այժմ զբաղեցնում է 19-րդ տեղը՝ 2021 թվականի 29-ի փոխարեն», ասվում է զեկույցում:

Արևմտյան Հայաստանը ուրախալի է որակում Մայր Հայաստանի այս չքնաղ քաղաքի՝ Երևանի նման առաջընթացը։ Տնտեսական, մշակութային և ֆինասական այս կարևոր կենտրոնը օր-օրի ավելի է բարելավվում իր դիրքերը, աշխարհին ներկայացնելով հնագույն հայկական ճարտարապետությունն ու մշակույթի այն մասը՝ որն իրենց հետ 1900-ականներին բերել են հայ գաղթականները, դրանք դարձնելով երևանյան կոլորիտի մի մասը։