Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։

Արևմտյան Հայաստանը կոչ է անում Ադրբեջանական իշխանություններին դադարեցնել սադրանքները և ողջամտության սահմաններում հետևել բանակցությունների ընթացքին։ Յուրաքանչյուն հայ զինվոր, ով պահպանում է հայոց սահմանները շատ կարևոր  և թանկ է մեզ համար։