Արցախի Ուլտիմաքս ՄՄԱ ասոցիացիայի մարզիկները հունիսի 18-19-ը մասնակցել են ՀՀ Էջմիածին քաղաքի Համլետ Պատույանի անվան մարզադպրոցում կազմակերպված խառը մենամարտերի միջազգային մրցաշարին և մրցանակային տեղեր գրավել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Արցախի Ուլտիմաքս ՄՄԱ ասոցիացիայի փոխնախագահ Գևորգ Սարդարյանը՝ հավելելով, որ մրցաշարը կազմակերպվել էր K-1 Համաշխարհային սիրողական ֆեդերացիայի և K-1 Հայաստանի ազգային սիրողական ֆեդերացիայի կողմից։ «Մրցաշարին մասնակցում էին 22 արցախցի մարզիկներ՝ մարզիչ Արմեն Հայրապետյանի գլխավորությամբ։ Նրանցից ինը մարզիկ գրավել է մրցանակային 1-ին, իսկ 13-ը՝ 2-րդ հորիզոնականը»,-ասել է Գ. Սարդարյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ առաջիկայում Արցախում սպասվում է մեծ մրցաշար։

Արևմտյան Հայաստանը ջերմորեն նորհավորում է Արցախի մեր պատանիներին հրաշալի արդյունքներ գրավելու համար։Հաղթանակները որոնք այսօր նրանց ուղեկցում են սպորտում, վաղը կուղեկցեն նաև մարտի դաշտում։