Իսպանիայում առաջին անգամ լույս է տեսել փաստագրական ամփոփ գիրք հայերի դեմ իրագործված ցեղասպանության մասին: «Հայերի ցեղասպանություն» (El Genocidio de los  Armenios) իսպանալեզու գրքի հեղինակը՝ Մադրիդի Սան Պաբլո համալսարանի արդի համաշխարհային պատմության դասախոս, իրավաբան Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան, տարիներ շարունակ ուսումնասիրում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության կողմից իրականացված մեծ եղեռնագործությունը և պայքարում է Իսպանիայում համապետական մակարդակով հայերի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչման համար: Իսպանիան առայժմ չի ճանաչել Հայերի ցեղասպանությունը խորհրդարանի կամ կառավարության մակարդակով, բայց փոխարենը Հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձևեր են ընդունել իսպանական բազմաթիվ քաղաքների, շրջանների կամ նահանգների օրենսդիր կամ գործադիր մարմինները: Դրանց թվում են Նավառան, Վալենսիան, Մալագան, Սան Սեբաստիանը, Կատալոնիան, Բասկերի երկիրը և այլն:

Nemra — Զիմ Խորոտիկ Յար / Zim khorotik yar

Leave a Reply