Փիրթուքան բերդը գտնվում է Սասունի հարավում տեղակայված Թեքեվլեր գյուղի մոտ՝ Հելքըզ լեռան լանջին: Բերդն այժմ ավերված վիճակում է: Ավերակ պատերը  ցույց են տալիս, որ այն նախկինում ամրոց է եղել:

4-րդ դարի սկզբում բյուզանդացիները ինքնապաշտպանության նպատակով և թշնամու հարձակումները չեզոքացնելու համար Սասունի, Քոզլուքի և Բիթլիսի եռանկյունում հիմնել են ինքնապաշտպանական բազմաթիվ բերդեր: Սասուն գավառից 4 կմ հարավ գտնվող Փիրթուքան բերդը ևս դրանցից մեկն էր: Բյուզանդական շրջանում Փիրթուքան բերդը մյուս ամրոցների նման ապահովում էր արևելքից արևմուտք տանող Մետաքսի ճանապարհի` այս շրջանի վերահսկողությունը:

Ամրոցի պատերը տեղ-տեղ փլուզված են, և դրանց վրա բացված ծերպերը ցույց են տալիս, որ բերդը գտնվել է պատերազմի կիզակետում: Ասում են, թե վերջերս գյուղացիներն այստեղ հանդիպել են նաև գտածոների, որոնք կարող է պատկանած լինեն նախապատմական դարաշրջանին:

Արևմտյան Հայաստանում շատ են բերդերն ու ամրոցները, որոնք տեղում ապրող բնիկ հայերը պահպանել են դարեր շարունակ, և միայն թշնամական պետության կողմից ՝ Արևմտյան Հայաստանի բռնազավթումից հետո է, որ սկսվել է դրանց մասսայական ավերումներն ու հայկական տարրի ջնջումը։

Leave a Reply